«Փոխանցիր հեշտ, ստացիր արագ». ակցիա ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ կողմից

«Փոխանցիր հեշտ, ստացիր արագ». ակցիա ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ կողմից

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ, սույն թվականի հոկտեմբերի 15-ից մինչև 2020թ․ հունվարի 15-ը ներառյալ, հանդես է գալիս «Փոխանցիր հեշտ, ստացիր արագ» ակցիայով: 

Ակցիայի ընթացքում բանկում սպասարկվող միջազգային արագ դրամական փոխանցումների համակարգերով առավելագույն քանակությամբ կամ առավելագույն գումարի (հանրագումարի) չափով փոխանցման կամ ստացման գործարքներ կատարած հաճախորդը կստանա երկու գլխավոր մրցանակներից մեկը՝ 5-օրյա ուղևորություն Արաբական Միացյալ Էմիրություններ 2 անձի համար:

Եվ սա դեռ ամենը չէ՝ ակցիայի ընթացքում յուրաքանչյուր 1000-րդ գործարքը կատարած հաճախորդը կստանա նվեր սերտիֆիկատ 50.000 (հիսուն հազար) ՀՀ դրամ գումարի չափով:

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ, ապագայի հուսալի ճանապարհ…