Եվրոպայի լիգայի առաջնության եզրափակիչ խաղը պետք է տեղափոխվի Բաքվից այլ վայր

Եվրոպայի լիգայի առաջնության եզրափակիչ խաղը պետք է տեղափոխվի Բաքվից այլ վայր

Հարգելի պարոն նախագահ.

Չեմ կարծում, որ այնպիսի միջազգային կառույց, ինչպիսին ՈւԵՖԱ-ն է, չունի իր իրավաբանական ծառայությունը, սակայն ցանկանում եմ փաստել, որ Բաքվում կայանալիք Եվրոպայի Լիգայի առաջնության եզրափակիչ խաղում Արսենալի հենակետային խաղացող Հենրիկ Մխիթարյանի Բաքու չմեկնելու հանգամանքը, ըստ էության, պատշաճ իրավական գնահատականի չարժանացավ, ինչը, կարծում եմ, պարտավորված էին:

Այն, որ սպորտը տարիներ շարունակ կապել են քաղաքականության հետ և դրա դառը պտուղներն աշխարհը քաղում է, հանրահայտ փաստ է:

Այն, որ սպորտը իր մեջ պարունակում է բիզնեսի էլեմենտներ, դա ևս հայտնի է, բայց երբ կպնում են անձի արժանապատվությանը, դա անթույլատրելի է: Արժանապատվությունը, իրավամաբ, համարվում է բնական իրավունքի նորմ, ուստի մնացյալ իրավանորմերն ածանցյալ են: Այսինքն, եթե Հենոն չի մեկնում Բաքու միայն նրա համար, որ ինքը հայ է, իսկ ՈւԵՖԱ-ն էլ դա դիտում է նորմալ, որպեսզի չտուժի սպորտը, բիզնեսը, ապա դա պատիվ չի բերում միջազգային կառույցին:

Դուք ունեք պոզիտիվ պարտավորություն՝ ապահովելու ձեր անդամի անվտանգությունը ՈւԵՖԱ-ի անդամ բոլոր երկրներում, հակառակ պարագայում պետք է արգելել միջազգային, այն էլ եզրափակիչ խաղի անցկացումը մի երկրում, որտեղ չի ապահովվում անձի անվտանգությունը՝ պայմանավորված ազգային պատկանելիությամբ: Նժարին դրված է ձեր կողմից ղեկավարվող կառույցի հեղինակությունը: Այնուամենայնիվ, եթե Արսենալ-Չելսի եզրափակիչ խաղը տեղի կունանա Բաքվում, բազմաթիվ շահագրգիռ անձանց, այդ թվում Արսենալի ակումբի կողմից կարող են տեղի ունենալ իրավական գործընթացներ, որոնք, կարծում եմ, պատիվ չեն բերի նման հեղինակավոր միջազգային կառույցին: Զուտ իրավական հարթության վրա պայմանավորված՝ Եվրոպայի Լիգայի առաջնության եզրափակիչ խաղը պետք է տեղափոխվի այլ վայր:

Լևոն Բաղդասարյան
Լեվ Գրուպ փաստաբանական գրասենյակի հիմնադիր տնօրեն