Նախկին նախագահները հայտարարությամբ հանդես կգան

Նախկին նախագահները հայտարարությամբ հանդես կգան

Քիչ առաջ Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը հայտարարություն տարածեց այն մասին, որ «Արցախի և Հայաստանի ներկա մտահոգիչ իրավիճակով պայմանավորված` տեղի է ունեցել ևս մի խորհրդակցություն, որին այս անգամ մասնակցել են Հայաստանի հանրապետության նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը և Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը»:

Մենք տեղեկացանք, որ ՀՀ նախկին նախագահները որոշել են աջակցել Նիկոլ Փաշինյանի գործողություններին եւ մասնավորապես՝ զինադադարի կնքման որոշմանը, որն իրենց նախկին հայտարարություններից ու դիրքորոշումներից այնքան էլ չի բխում։

Մեր տեղեկություններով, Արցախի եւ Հայաստանի նախկին նախագահները շուտով հանդես են գալու համատեղ հայտարարությամբ, որտեղ շարադրելու են իրենց համատեղ դիրքորոշումը։ Սրանով նրանք փորձելու են տարանջատվել հայաստանյան ընդդիմությունից եւ «ոչ մի թիզ հող թշնամուն» կարգախոսից։ Սակայն եթե այդ դիրքորոշումը բնական է Լեւոն Տեր-Պետրոսյանի պարագայում, ապա Արցախի նախկին նախագահների դեպքում այն բազմաթիվ հարցեր է առաջացնելու։
Ամեն դեպքում, սպասենք պաշտոնական հաղորդագրության։