Ձմեռ Պապիների երթ Մադրիդում

Ձմեռ Պապիների երթ Մադրիդում

Հազարավոր Ձմեռ Պապիներ դուրս են եկել Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդի փողոցներ։ Հիշեցնենք, որ Ձմեռ Պապիին այստեղ անվանում են Պապա Նոյել։ Նրանք քայլել են հինգ կիլոմետր Պրադո ծառուղուց մինչեւ Կաստելյանա , իրենց հագուստներով, փոքրիկ էլֆերին մարմնավորող երեխաների ուղեկցությամբ։ Ընդհանուր առմամբ երթին մասնակցել է 7 հազար մարդ։ Երթի նպատակն է եղել հանգանակություն կատարել Intheos հիմնադրամի համար, որը զբաղվում է քաղցկեղով հիվանդ անձանց օգնելով եւ նորագույն բուժամիջոցների հանդեպ նրանց հասանելիության ապահովման խնդիրներով։ Նման երթեր ավանդաբար անցկացվում են տարբեր քաղաքներում նախածննդյան շրջանում։