15-ամյա չեմպիոնուհուն հայտնաբերել են մահացած

15-ամյա չեմպիոնուհուն հայտնաբերել են մահացած

Իրկուտսկի մարզում, իր բնակարանի լողասենյակում մահացած են հայտնաբերել պանկրատիոն մարզաձեւի Ռուսաստանի չեմպիոն Իրինա Ռիբնիկովան։ Այս մասին հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդան»։

Ըստ նախնական տեղեկությունների, մարզուհին հոսանքահարվել է։ Բանն այն է, որ նա լողասենյակ, լոգանք ընդունելու է գնացել իր հետ տանելով սմարտֆոնը, որը եղել է միացված էլեկտրականությանը՝ լիցքավորվելու համար։ Անզգույշ շարժումից այն ընկել է ջրի մեջ եւ էլեկտրահարել Ռիբնիկովային։