Սամվել Մայրապետյանն ազատ է արձակվել․ նա հիվանդանոցում է
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի որոշմամբ՝ այսօր 30 միլիոն դրամ գրավի դիմաց խոշոր գործարար Սամվել Մայրապետյանն ազատ է արձակել։ Այս մասին «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց նրա շահերի պաշտպան Կարեն Բատիկյանը։
Նա նաեւ նշեց, որ Մայրապետյանը ազատ արձակվելուց հետո միանգամից գնացել է բժշկական կենտրոն, քանի որ կալանքի տակ գտնվելու ժամանակ նրան առողջական վիճակն այդքան էլ լավ չի եղել։
Հիշեցնենք, որ Մայրապետյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 38-311–րդ հոդվածի հատկանիշներով։ Նա մեղադրանքը չի ընդունում։ Հիշեցնենք նաեւ, որ խոշոր գործարարը ձերբակալվել է հոկտեմբերի 6-ին։
Կարծիքներ