Բոլթոնը Նոր Տարուց հետո կայցելի Թուրքիա
Սուրբ Ծննդյան եւ Նոր Տարվա տոներից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը կայցելի Թուրքիա։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության խոսնակ Օմեր Չելըքը։ Այցի ընթացքում Բոլթոնը թուրքական ռազմաքաղաքական ղեկավարության հետ քննարկելու է Սիրիական հակամարտության կարգավորման հարցն ու Սիրիայում ներկայիս կացության հարցը։ Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահը ամերիկյան զինուժի՝ Սիրիայից դուրսբերման ֆոնին կրկին արդիականացրել է Սիրիայում ռազմական օպերացիա սկսելու հարցը, որն ուղղված է լինելու ընդդեմ քրդերի։
Կարծիքներ