Ռուս խաղաղապահները մոտ 50 հա տարածք են ականազերծել

Ռուս խաղաղապահները մոտ 50 հա տարածք են ականազերծել

Ռուսաստանի ՊՆ միջազգային հակաականային կենտրոնի զինծառայողները ականազերծել են էլեկտրահաղորդման գծերի հենասյուների շուրջ տեղանքը Շուշիի եւ Լիսոգորսկի լեռնանցքի միջեւ ընկած ավտոճանապարհի երկայնքով:

Ղարաբաղում խաղաղապահ օպերացիայի ընթացքում վնասազերծված հողերի ընդհանուր տարածքը գրեթե 50 հա է կազմում:

«Ռուս խաղաղապահներն իրականացրել են Շուշի-Լիսոգորսկի ավտոճանապարհի երկայնքով էլեկտրահաղորդման հենասյուների հարակից տեղանքի ինժեներական հետախուզություն եւ ականազերծումը: Մաքրվել է 4.8 հա տարածք եւ 2.5 կմ ճանապարհ, հայտնաբերվել եւ ոչնչացման համար դուրս է բերվել 35 պայթունավտանգ առարկա»,- ասվում է հաղորդագրության մեջ: