Թեհրանում վաղվանից կմեկնարկի ԵԱՏՄ «Եվրասիա Էքսպո 2021» ցուցահանդեսը

Թեհրանում վաղվանից կմեկնարկի ԵԱՏՄ «Եվրասիա Էքսպո 2021» ցուցահանդեսը

Թեհրանում հուլիսի 9-13-ը կանցկացվի «Եվրասիա Էքսպո 2021» (Eurasia Expo 2021) խորագիրը կրող ցուցահանդեսը՝ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների և Իրանի գործարարների, ձեռներեցների և ավագ կառավարիչների մասնակցությամբ:

Իրանի Առևտրի խթանման կազմակերպության՝ ամերիկյան և եվրոպական գրասենյակի ղեկավար Մոհամմադռեզա Քարիմզադեն երկուշաբթի օրն ասել էր, որ ցուցահանդեսին մասնակցելու են Ռուսաստանի Դաշնությունը, Ղազախստանը, Բելառուսը, Հայաստանը և Ղըրղըզստանն Իրանի առևտրային պատվիրակությունների հետ միասին:

Իրանի Առևտրի խթանման կազմակերպությունն ուղիղ բանակցություններ է վարում ԵԱՏՄ-ի հետ համաձայնեցված ազատ առևտրի մակարդակի բարձրացման ուղղությամբ:

ԵԱՏՄ-ն Իրանի հետ ազատ առևտրի գոտու միջանկյալ (ժամանակավոր) համաձայնագիր ունի, որը կնքվել է 2018-ի մայիսի 17-ին Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում։ ԵԱՏՄ անդամ դառնալու հարցով Իսլամական պետության հետ բանակցություններ են վարվում։ Իրանը բազմիցս արտահայտվել է ԵԱՏՄ անդամ դառնալու ցանկության մասին։