Չբացահայտված հանգամանքներում նախկին նախարար է ջրահեղձ եղել Հունաստանում

Չբացահայտված հանգամանքներում նախկին նախարար է ջրահեղձ եղել Հունաստանում

Կիրակի՝ հունվարի 24-ին, չբացահայտված հանգամանքներում ջրահեղձ է եղել Հունաստանի Հանրային կարգուկանոնի նախկին նախարար Սիֆիս Վալիրակիսը։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։ Ըստ հրապարակման, 77-ամյա նախկին նախարարը երեկ ցերեկը դուրս է եկել զբոսանքի Էրետրեա փոքրիկ քաղաքի մոտակայում, Էվբեա կղզում, փչովի մոտորանավակով։ Այնտեղ նրա ընտանիքը ունի տուն։ Երկար ժամանակ նախկին նախարարը չի վերադարձել։

Նախկին նախարարի կինը ահազանգել է անվտանգության ծառայությանը։ Սկսվել են որոնողական աշխատանքներ եւ շուտով հայտնաբերվել է մոտորանավակը, որի մեջ եղել է երկու հրացան՝ ստորջրյա որսի համար նախատեսված, սակայն նախկին նախարարին նավակում չեն գտել։ Որոշ ժամանակ անց էլ հայտնաբերվել է նախկին նախարարի դիակը, որը ափ էր նետվել Էվբեայի մոտ գտնվող ոչ մեծ կղզում։ Նախնական վարկածի համաձայն, Վալիրակիսը հնարավոր է նավակի մեջ սայթաքել է ու ընկել ջուրը, կամ էլ վատ է զգացել ու չկարողանալով պահպանել հավասարակշռությունը, ընկել է ջուրը։