Ռոբերտ Լեւանդովսկին խփել է իր կարիերայի 500-րդ գոլը

Ռոբերտ Լեւանդովսկին խփել է իր կարիերայի 500-րդ գոլը

Մյունխենյան «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին «Շալկե-04»-ի հետ հանդիպման ժամանակ խփել է իր կարիերայի 500-րդ գոլը։ 32-ամյա մարզիկը մասնակցել է 730 հանդիպման, ներառյալ նաեւ Լեհաստանի հավաքականի կազմում հանդիպումների մասնակցությունը։

Մինչ մյունխենյան ակումբը, Լեւանդովսկին հանդես է եկել նաեւ դորտմունդյան «Բորուսիայում», լեհական «Լեհ»-ում եւ «Զնիչում»։ Ազգային հավաքականի կազմում Լեւանդովսկին մասնակցել է 116 հանդիպման, խփել է 63 գոլ։