ՆԳՆ-ում ծառայողական քննություն է կատարվում Վարդանյանի դեպքով
Երեկ ԱԺ կառավարող խմբակցության պատգամավորի և քաղաքացի Սամվել Վարդանյանի միջև տեղի ունեցած միջադեպից հետո Ոստիկանության վերահսկողության ներքո գտնվող ձերբակալված քաղաքացուն դաժան ծեծի ենթարկելու և արժանապատվությունը նվաստացնող արարքների դեպքով ՆԳՆ-ում ծառայողական քննություն է կատարվում։ Այս մասին «Հրապարակ»-ին փոխանցում են ՆԳՆ-ից։
«ՆԳՆ հակակոռուպցիոն և ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն է կատարվում նշված դեպքով»,-փոխանցեցին ՆԳՆ-ից։
Հիշեցնենք, որ այսօր Վարդանյանի պաշտպանները հայտնել էին, որ քննչականից ՁՊՎ տեղափոխվելու ճանապարհին, երբ ուղեկցողները գնացել են բնական կարիքները հոգալու, դիմակավորված անձինք հարձակվել են ու ծեծի ենթարկել Սամվել Վարդանյանին: Նշենք նաեւ, որ Վարդանյանը խուլիգանության մեջ է մեղադրվում, քանի որ հանրային տրանսպորտում մոտեցել էր ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանին, նրան անվանել «հակահայ վիժվածք»:
Կարծիքներ