Նա լավագույն խաղացողն է, որի հետ աշխատել եմ. Կլոպ

Նա լավագույն խաղացողն է, որի հետ աշխատել եմ. Կլոպ

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն  Կլոպը գովեստի խոսքեր է ասել «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիի հասցեին։

«Նա լավագույն խաղացողն է, որի հետ ես աշխատել եմ։ Այո ես անկեղծ եմ, որովհետև անկեղծ չէր լինի մեկ ուրիշի մասին նման բան ասելը։ Եթե յուրաքանչյուր խաղացող այդպես ձգտեր զարգանալ, ինչպես Լևանդովսկին այն պահից, երբ ես նրան տեսա «Լեխում», ֆուտբոլն ուղղակի կխենթանար։

Բոլոր խաղացողները ֆենոմեններ կլինեին։ Նա իսկական գոլահար է, մեքենա, որը ոչնչի առջև կանգ չի առնում։ Այո, նա նաև օգնել է ինձ, որ լավ մարզիչ դառնամ, ցանկացած մարզիչ պետք է որախ լինի նման կարգի հարձակվող իր թիմում ունենալու համար»,- ասել է Կլոպը։