Ողբ Հայաստանիս

Ողբ Հայաստանիս

Ինչո՞ւ այսպես դասավորվեց Հայաստանի ընթացքը։ Ինչո՞ւ ընկանք կործանարար շրջապտույտի մեջ։ Որքան էլ մեր ազգը սիրի սուտը, գերադասի խաբված ապրելը, ինձ համար գերադասելի է ամենադաժան ճշմարտությունը։ Մտածող, բանական հայը տեսնում ու զգում է մեր երկրի անդառնալի կորուստը։ 

Ամեն ինչ հերթականությամբ այս երեք տարվա ընթացքում բացահայտ գնում է Հայաստանի վերացմանը։ Մեր ժողովուրդն այնքան որակազրկվեց, որ հնարավոր դարձավ աշխարհաքաղաքական դավադրության զոհ դարձնել նրան։ Համաշխարհային մի խաղի մեջ ներքաշվեցինք, տաշեղի նման ընկանք օվկիանոսի հորձանուտը։ Սա մի դավադրություն է՝ մեզ կոտորել՝ պատժելով ռուսին․․․ չինացուն, ուկրաինացուն։ Ռուսին դուրս մղել Կովկասից, թուրքին ճանապարհ տալ դեպի Չինաստան. նույնիսկ ճապոնացիներին ենք մենք խանգարում, որ Կուրիլյան կղզիները վերադարձնեն։ Չինաստանը գրավում է աշխարհը՝ պետք է փակել առեւտուրը, Ամերիկան չի հանդուրժում նժարի տատանում, Ռուսաստանից Սիբիրն են ուզում խլել, Անգլիան հանքավայրերի տիրացման ախորժակ ունի եւ այլն, եւ այլն։ 

Մերձավոր Արեւմուտքի հարցերը լուծելուց հետո հաջորդը մենք էինք՝ փշի նման խրված Թուրքիայի կոկորդում։ Փորձեցին մի քանի անգամ. 2008-ին չստացվեց, դեռ մեր ժողովրդի միջից չէին վերացել հայրենասերը, բանականությունը։ Փորձեցին «Սասնա ծռերի» միջոցով՝ դարձյալ չստացվեց։ Անգլո-ամերիկյան, թուրքական գործակալական ցանցն ակտիվ սկսեց գործել վերջին 3 տարում, սորոսական տականքների օգնությամբ հային, Հայաստանը, Արցախը հանձնեցին, տարածքներ տվեցին սահմանամերձ շրջաններից, հիմա շրջանառության մեջ է դրվել Հնդկաստանից մետաքսի ճանապարհի բացումը, որն անցնելու է Հայաստանի տարածքով։ Կարելի է ասել, որ արդեն կուտը տրված է, գրկաբաց ընդունում են հնդիկներին։ Դա շատ խորիմաստ հաշվարկի արդյունք է՝ փոխել մեր գենը հնդիկով ու թուրքով։ 

Առաջին քայլերն են՝ նախատեսված է մոտ 1 միլիոնի հասնող երիտասարդ, աշխատող բնակչության արտագաղթ, որի տեղը կլրացնեն հնդիկն ու թուրքը։ Կարտագաղթի արժանապատվություն ունեցող, ցավ ապրող, հիասթափված մասսան։ Կոտորեցին մի ամբողջ սերունդ։ Առանց աչք թարթելու հայտարարում են՝ պատերազմ էր, օրինաչափ է եւ վերջ։ Ցավ, ափսոսանք, խղճմտանք չկա։ Դավաճանեցին, հազարավոր հայ ընտանիքների հասցրին սգի ու կործանման եզրին։ Զորահավաք չհայտարարեց Նիկոլը, կոչ արեց կամավորներին գնալ հայրենիքը պաշտպանելու, նորից գնացին նվիրյալները, հայրենասերները, անձնազոհաբար նետվեցին մսաղացի մեջ եւ կոտորվեցին։

Կամավորների մեջ սփյուռքահայ տղաներ էլ կային, նրանցից մեկն իմ բարեկամ, կանադահայ Քրիսթ Արթինն էր՝ մեծ բարերար, հաջողակ գործարար, ապահովված մարդ՝ ազնիվ, շիտակ, խելացի։ Պատերազմի առաջին իսկ օրը նա մեկնեց Արցախ եւ մի մեծ խումբ դաշնակցականների հետ զոհվեց Թալիշում՝ մի սրիկա դավաճան հրամանատարի պատճառով։ Իմանալով, որ պետք է շուտով հարձակում լինի, թողել էր զորքին, փախել։ Սեւակ Աբրահամյան։ Փախուստից 2 ժամ անց հարձակումն սկսվել է, եւ 300-ից ավելի զինվորական է զոհվել։ 

Կամավորներին կոչ անելով գնալ հայրենիքի համար կռվելու, դա էլ են միտումնավոր արել՝ որ գլխատեն մեր ազգի սերուցքը, քանի որ վախկոտը, թուլամորթը, անդեմը կամավոր չէր գնա։ Դավաճան իշխանությունը մտածված վերացրեց մեր ազգի պոտենցիալ գիտակից մասին։ 
Դարի դավաճանություն։ Կաշառվե՞ց, խաբվե՞ց, էս ո՞նց պատահեց, ո՞նց կարող էր խաբել, այս աստիճանի հիմարացնել մի ողջ ժողովրդի։ Դարձավ մեծ տերությունների գործիքը։ Քայլ առ քայլ, մտածված զոմբիացրեց մեր ժողովրդի մի ստվար հատվածին, ոչնչացրեց ամեն ինչ։ 10 միլիոն հայությունը ողբում, սգում է Հայաստանի կործանման համար։ Այլեւս ոչ մի սփյուռքահայ չի գա իր հայրենիք, իր երազի, հույսի, հավատի երկիրը։ Գան, ի՞նչ տեսնեն՝ հնդիկին ու թուրքի՞ն։ Ապահովություն էլ չի լինի։ Տարածքը կդառա ավազակության, բռնաբարության, գողության կենտրոն։ 

Սա ավելին էր, քան 1915թ. եղեռնը։ Դուք պատկերացրեք, որ եթե, Աստված մի արասցե, Նիկոլն ընտրություններին մասնակցի եւ իր ճղճղան ձայնով քարոզարշավին գոռա նախկին թալանչիների, երկիրը քանդողների մասին, ո՞նց կընդունի դա մեր ժողովրդի մտածող մասը՝ ի՞նչ համեմատություն։ Թալանն իրենք ավելի լկտի ձեւով են անում՝ թքելով ժողովրդի վրա։ 1.5 միլիոն աշխատավարձ են ստանում եւ տասնյակ հազար դոլարների պարգեւավճար։ Ի՞նչ համեմատություն՝ Հայաստանը սգատան վերածելու հետ։ 

Աստված մեզ տվեց թշնամի առաջնորդ եւ խլեց մեր ժողովրդի խելքը։ Նիկոլի վկաներից մեկը հրապարակում գոռում էր․ «Տղաս անհայտ կորած ա, թոռանս էլ 20 օր առաջ ենք թաղել, մեկ ա՝ մեր վարչապետը Նիկոլն ա»։ Մյուսն ասում էր, որ ուրիշ ղեկավար գա՝ մեր զոհված երեխեքին 200 հազար դրամ թոշակ են նշանակել՝ կկտրեն, չեն տա, դրա համար ես Նիկոլին եմ ընտրելու։ Ինչպե՞ս բացատրել այս մարդուն, որ Նիկոլն է «սպանել» որդուդ։

Ապրիլի 24-ն էլ կորցրեց իր իմաստը։ Այլեւս դավաճանական փաստաթղթի ստորագրման օրը պետք է դառնա մեր նոր եղեռնի օրը, եւ պետք է ազգովի գնանք Եռաբլուր։ Իսկ Եռաբլուրի նախամուտքի մոտ պետք է մի մեծ սեւ տուֆից տապանաքար դնել՝ սարսափազդու, եւ վրան մեծ տառերով գրել՝ «ՆԻԿՈԼ, ԱՆԻԾՎԵՍ»։ Ու ամեն անցորդ պետք է թքի այդ քարի վրա։

Նուբար ԱՆԱՆՅԱՆ