Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը. թռուցիկներ Երևանի տարբեր հատվածներում

Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը. թռուցիկներ Երևանի տարբեր հատվածներում

Նիկոլ Փաշինյանի քաղաքականության դեմ ակցիաները շարունակվում են: 

Այսօր առավոտից Երևանի բոլոր վարչական շրջաններում քաղաքացիները թռուցիկներ են փակցրել հետեւյալ բովանդակությամբ. «Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը», «Ու՞մ ես զանգում, երբ ոստիկանը խոշտանգում է», «Եթե ջղայն ես, անտարբեր ես»: Դրանք փակցված են տեսանելի վայրերում՝ սյուների վրա: 

Թռուցիկներից երեւում է, որ ակցիան իրականացրել է «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը, որի ղեկավարը ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանն է: