Երկու ակնհայտ փաստ նշեմ, որոնք հուսով եմ կհամոզեն ձեզ

Երկու ակնհայտ փաստ նշեմ, որոնք հուսով եմ կհամոզեն ձեզ

Ինձ համար կասկած չկա, որ վերջին տասնամյակներում կատարվողը գործընթացներն արհեստական բնույթ ունեն։ Նրանք արդյունք են դրսի ուժերի միջամտության և ծրագրավորված գործողությունների։ Եթե մի 20-25 տարի առաջ դա արվում էր դրսի կենդանի գործակալների օգնությամբ, հիմա առանց մարդկանց միջամտությամբ՝ արհեստական ու մեքենայական գործիքակազմով՝ կոպիտ ասած, ձեր ձեռքի հեռախոսի օգնությամբ։

Հիմա երկու ակնհայտ փաստ նշեմ, որոնք հուսով եմ կհամոզեն ձեզ։

Ես մինչև 1995 թվականը վերլուծաբան և հրապարակախոս էի աշխատում մամուլում։ Ինձ համար վետո էր Ռուսաստանի և ռուսների քննադատությունը ոչ թե այն պատճառով, որ Ռուսաստանը ճնշում էր։ Կհիշեք, որ այդ տարիներին ուղղակի Ռուսաստանի քաղաքական ազդեցությունը ամենացածր՝ կրիտիկական աստիճանի վրա էր և բացարձակ խոսք չէր կարող լինել ռուսական գործոնի մասին։ Դեռ ողջախոհություն և առողջ բանականություն ունեցող ժողովուրդը հիշում էր, թե ինչ պատմական իրադարձություններով է անցել հայ֊ռուսական բարեկամությունը։ Կարճ ասած, հայ֊ռուսական հարաբերությունները օրինաչափորեն գտնվում էի մի այլ հարթության վրա, որոնց չէր կարելի կպչել ու փորփրել։

Միայն այն փաստը, որ ռուսական կայսերությունն է ազատագրել այսօրվա Արևելյան Հայաստանի տարածքը և այստեղից֊այնտեղից հավաքել մեր հայրենակիցներին։ Կարելի է ասել զերոյից ստեղծել է ազգային օջախ։ Կընդունեք, թե չեք ընդունի, բայց սա բացառիկ ու աննախադեպ փաստ է համաշխարհային պատմության մեջ։

Մեր օրերում ամեն ինչ շրջվել է գլխիվայր։ Հիմա բուլդոզերներով են անցում այդ հարաբերությունների վրա զանգվածաբար ու մոլագարորեն՝ աղմուկ֊աղաղակով։ Ամսական մի քանի միլոն դոլլար/եվրո է մտնում Հայաստան տարածաշրջանից Ռուսաստանին դուրս մղելու նպատակով։

Մի կողմից սորոսական բազմահազարանոց քարոզիչներն են, մյուս կողմից հայկական իբր թե ծայրահեղական՝ եվրոֆաշիստական «Ազովը»՝ ԱԺԲ֊ն իր պարարտ սոցիալական հենարանով, որի մեջ հիմնականում այն «շուստրիներն» են որոնք փորձել էին տեղավորվել Ռուսաստանում, բայց բախվելով ռեալ իրականության դժվարություններին քոռուփոշման հետ են դարձել։ Այսօր նրանք ամենաշատն են գոռում, որ «խաղողը թթու է»։

Երկրորդ փաստը Եկեղեցու դեմ սարսափելի ու անբարոյական պայքարն է։

Ի՞նչ է արել Եկեղեցին, որ արժանացել է այս վերաբերմունքի։ Գրեթե ոչինիչ։ Չկա ապացուցված մեկ փաստ, որ հիմնավորի այս «չխաչակրաց» արշավանքը Եկեղեցու դեմ։ Ուղղակի ՉԿԱ։

Ամբողջապես դեղին մամուլի կեղծ ու շինծու «մեղադրանքներ» են հերյուրանքներով ու հայհոյանքներով։

Ես պարբերաբար նշում եմ իմ գրառումներում, հիմա էլ կրկնեմ։

Այսպես կոչված «անկախությունը» մեծ փորձություն էր Եկեղեցու համար։ Քաղաքական այրերը, որոնք եկել էին իշխանության և Արևմուտքի հետ պայմանավորված արևմտամետ, լաքեյական ծառայություններ մատուցող, այլ խոսքերով նեոգաղութային հասարակարգ էին ուզում կառուցել, անմիջապես զսպաշապիկ հագցրեցին Եկեղեցուն Ֆրանսիայից պատճենավորված սահմանադրությամբ։ Գիտե՞ք որ 10 անգամ կրճատվել է հոգևորականների քանակը «անկախության» տարիներին։ Անտերության մատնված Եկեղեցու սպասավորները փորձում էին լուծել իրենց կենսական հարցերը, ինչպես կարողանում էին։ Նա ով ապրել է 90-ական ու զերոյական թվականները շատ լավ պետք է հասկանա, թե ինչի մասին է խոսքը։ Հիմա մեղադրել այդ տարիների հոգևորականներին պետք է անմիտ ու տգետ լինել կտրված դաժան իրականությունից։

2020 թվականի պատերազմը մեծ շոկ էր առաջնահերթ Եկեղեցու համար, երբ Շուշիի եկեղեցին գնդակոծվեց նույն տեղից։ Դա ազդանշան էր, որ այս պատերազմը սանձազերծած ուժերի ամենամեծ թիրախը Հայ Առաքելական Եկեղեցին էր։ Ես ականատես եմ եղել, թե դա ինչ ցնցում ու մոբիլիզացիա առաջացրեց հոգևորականների շրջանում։

Նրանք մի վայրկյան չեն կասկածում որ իրենք են հակահայկական ուժերի գլխավոր թիրախը։

Ու այս ֆոնին հակահայկական ուժերին ձայնակցող մոլագար ու դրսից կառավարվող զանգվածներ։

Այսօր հասարակության 85 տոկոսը խրամատավորվել է իրենց անհատապաշտ, եսակենտրոն ու անհոգևոր փոսերում սարսափած, չվստահող միմյանց և բացարձակապես անմասն է մեր հայրենիքում ընթացող գոյաբանական գործընթացներում։

Ինչքա՞ն կարելի է ապրել խեցու մեջ տեղավորված։ Մինչև ե՞րբ կարելի է հանդուրժել այս կզած ու ստորացված վիճակը։

Հասկանում եմ, որ դուք երկար եք սպասել նյութական բարիքներից օգտվելու ձեր հնարավորությանը։

Չհագեցա՞ք սպառողականություննից։ Ընչաքաղցության վերջ չկա՞․․․․

Բա չե՞ք մտածում, որ «առաջադեմ» Արևմուտքում, ուր վաղուց է այս սպառողական առատությունը, մարդիկ ինչո՞ւ են նետվում պայքարի։

Հենց այս պահին պաղեսինցիների իրավունքների պաշտպանության կատաղի կռիվ է գնում։ Էլ չեմ խոսում հակագլոբալիստական անվերջ խնդիրներից։ Հիշեք, թե ի՞նչ էին անում Եվրոպայի մայրաքաղաքներում գյուղտեխնիկայով ֆերմերները։

Այս օրերին ճակատագրական պայքար է ընթանում Կիրանցում և այլ բնակավայրերում մեր Եկեղեցու առաջնորդությամբ։

Եւ այդ պայքարի ճակատագիրն ուղղակիորեն կախված է այն 85 տոկոսից, որոնք խեցավորված ու ինքնամեկուսացված «հպարտ» քաղաքացիներ են։ 

Արտակ Հովսեփյան