Ռուս տղամարդը երկու ուկրաինացու է սպանել Գերմանիայում․ BR24

Ռուս տղամարդը երկու ուկրաինացու է սպանել Գերմանիայում․ BR24

Գերմանիայի հանրային հեռուստաընկերությունը՝ Bayerischer Rundfunk-ը (BR24) հաղորդում է, որ 57-ամյա ռուս տղամարդն, իբր, ձերբակալվել է Բավարիայի Մուրնաու քաղաքում երկու ուկրաինացիների սպանության կասկածանքով: Ձերբակալվածի ինքնության պաշտոնական հաստատում դեռևս չկա։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ երկու տղամարդու դանակահարված են գտել քաղաքի առևտրի կենտրոնի դիմաց։ Երբ շտապօգնության ծառայությունները ժամանել են դեպքի վայր, տուժածներից մեկը՝ 36-ամյա ուկրաինացին, մահացել է։ 

Բժիշկներին հաջողվել է տեղում վերակենդանացնել 23-ամյա երկրորդ տուժածին ու տեղափոխել հիվանդանոց, սակայն որոշ ժամանակ անց նա նույնպես մահացել է։
Հեռուստաալիքը պնդում է, որ երկու զոհերն էլ Ուկրաինայի քաղաքացիներ են և ապրում էին Բավարիայի Գարմիշ-Պարտենկիրխեն առողջարանային քաղաքում։ 

Այլ մանրամասներ, այդ թվում՝ կոնֆլիկտի պատճառների մասին ալիքը չի հաղորդում։