Իսրայելը չպետք է հայտնվի այն իրավիճակում, երբ ստիպված լինի միայնակ պաշտպանել իրեն․ Բլինքեն

Իսրայելը չպետք է հայտնվի այն իրավիճակում, երբ ստիպված լինի միայնակ պաշտպանել իրեն․ Բլինքեն

Հատված պետքարտուղար Էնթոնի Բլինքենի ելույթից՝ ԱՄՆ-Իրաք բարձրագույն համակարգման կոմիտեի նիստում

Բարի լույս բոլորին, ուրախ եմ բոլորիդ այսօր այստեղ տեսնել: Մինչ քննարկմանն անցնելը, հակիրճ մեկնաբանեմ վերջին օրերի իրադարձությունները։ Ինչպես գիտեք, Իրանը հանգստյան օրերին հարյուրավոր հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր է արձակել Իսրայելի ուղղությամբ: Սա աննախադեպ հարձակում էր իր ծավալներով և մասշտաբներով․․․ քանի որ, ինչպես ասացի, արձակվել է ավելի քան 300 զինամթերք, այդ թվում՝ բալիստիկ հրթիռներ, ինչպես նաև ցամաքային... արձակել է թեւավոր հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր։ Իսրայելի հակաօդային պաշտպանության համակարգի, ինչպես նաև այլ երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի աջակցության շնորհիվ, որը տեղակայեց իր ռազմական ուժերն ու միջոցները, ոչնչացվեցին գրեթե բոլոր մուտքային հրթիռներն ու անօդաչու սարքերը։

Ինչպես նախագահ Բայդենն է ասել վարչապետ Նեթանյահուին, Միացյալ Նահանգները հավատարիմ է Իսրայելի պաշտպանությանը: Եվ ես կարծում եմ, որ այս շաբաթավերջը ցույց տվեց, որ Իսրայելը չպետք է հայտնվի այնպիսի իրավիճակում, երբ ստիպված լինի միայնակ պաշտպանել իրեն, որտեղ նա ագրեսիայի զոհ է, հարձակման զոհ: Հարձակումից հետո 36 ժամվա ընթացքում մենք շարունակում ենք համակարգել դիվանագիտական ջանքերը՝ էսկալացիան կանխելու համար։ Ուժն ու իմաստությունը պետք է լինեն նույն մետաղադրամի տարբեր կողմերը: Ես սերտ կապի մեջ եմ տարածաշրջանի իմ գործընկերների հետ և կշարունակեմ դա անել առաջիկա ժամերին և օրերին: Մենք չենք ձգտում էսկալացիայի, բայց կշարունակենք օգնել Իսրայելին պաշտպանել իրեն և ապահովել մեր անձնակազմի պաշտպանությունը տարածաշրջանում։

Վաշինգտո