Թուրքիայում առաջնահերթ խնդիր են համարում սղաճն ու կյանքի թանկությունը

Թուրքիայում առաջնահերթ խնդիր են համարում սղաճն ու կյանքի թանկությունը

Թուրքական «ASAL» հետազոտական ընկերությունը սոցհարցումներ է անցկացրել Թուրքիայի թվով 26 նահանգներում, պարզելու համար, թե շարքային քաղաքացիների համար որոնք են երկրի առաջ ծառացած առաջնահերթ խնդիները, որոնց համար պետք է անհապաղ լուծումներ գտնեն թուրքական իշխանությունները։  

Հարցերը եղել են երկուսը. «Այսօր Թուրքիայի առաջնահերթ խնդիրը ո՞րն է» և «Ո՞ր կուսակցությունը կլուծի Թուրքիայի խնդիրները»:

Առաջին հարցին ի պատասխան, մասնակիցների մեծամասնությունը՝ շուրջ 69%-ը,  նշել է. «Ինֆլյացիան և կյանքի թանկությունը»:

Իսկ երկրորդ հարցին պատասխանելիս,  համեմատական տոկոսային հարաբերությամբ մեծամասնությունը՝ շուրջ 28%-ն նշել է. իշող  «Արդադարություն և զարգացում կուսակցությունը կլուծի (ԱԶԿ-AKP)»:
Թուրքական մամուլում ուշագրավ է համարվել այն փաստը, որ «Ոչ մի կուսակցություն չի կարողանալու լուծել» (26.7%) պատասխանը տոկոսային հարաբերությամբ ավելի շատ է հնչել քան «Ժողովրդահանրապետական կուսակցությունը (CHP-ԺՀԿ) կլուծի» պատասխանը (18.8%):

ermenihaber.am