Մոսկվայի հայկական թատրոնում կբեմադրվի «Ուրախ մարդը»՝ ըստ Թումանյանի հեքիաթի 

Մոսկվայի հայկական թատրոնում կբեմադրվի «Ուրախ մարդը»՝ ըստ Թումանյանի հեքիաթի 

Մոսկվայի հայկական թատրոնում այսօր՝ մարտի 16-ին եւ վաղը՝ մարտի 17-ին, տեղի կունենա հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի հեքիաթի հիման վրա պատրաստած «Ուրախ մարդը» տիկնիկային ներկայացման բեմադրությունը՝ ղեկավարությամբ թատրոնի գեղարվեստական ղեկավար Սլավա Ստեփանյանի։ Բեմականացումը նվիրված է Ամենայն Հայոց բանաստեղծի ծննդյան 155-ամյակին։ Բեմականացումը երկլեզու է լինելու՝ հայերեն եւ ռուսերեն։

Այն հանդիսանում է ՌԴ նախագահի Մշակութային նախաձեռնությունների հիմնադրամի կողմից իրականացված դրամաշնորհային ծրագրի հաղթող։ Ներկայացման մեջ ցույց են տրվելու նաեւ հայկական ազգային ավանդույթները, սովորությունները, կենցաղը եւ վարքուբարքը, հայ ժողովրդական իմաստությունը։ Ներկայացումն ուղեկցվելու է հայկական ժողովրդական երաժշտությամբ։ Նախքան ներկայացումը, պատանի հանդիսատեսը կմասնակցի ուրախ ծրագրի՝ հագեցած ինտերակտիվ խաղերով, հանելուկներով ու պարերով։