Հայաստանը վիրահատության սեղանին է, բժիշկը՝ դիլետանտ, անգրագետ

Հայաստանը վիրահատության սեղանին է, բժիշկը՝ դիլետանտ, անգրագետ

Ում են պետք այսօրվա մեր դասերը, ում ենք ինչ ասելու, երբ քաղաքական ղեկավարները բացահայտ հայտարարում են, թե Բերձորը ադրբեջանական է, Շուշին ադրբեջանական է։ Ես ուզում եմ հարց ունեմ բոլոր այդ քաղաքական գործիչներին։ Ի՞նչ է , 100 տարի առաջ հողերի հետ մեր պատմությունն էլ ենք տվել թուրքի՞ն։ Դե որ այդպես է, հիմա Կարսն ու Կարինը հայկակա՞ն են, թե՞ թուրքական։ Նախիջևանը, Արցախը, Մուշը, Վանը, Սասունը հայկակա՞ն են, թե՞ թուրքական։ Այս մասին քիչ առաջ ընդդիմության նախաձեռնած հերթական հանրահավաքին իր ելույթում ասաց ուսուցչուհի Հասմիկ Հարությունյանը։

«Ուզում եմ դիմել բոլորին։ Ձեր հոգու խորքում, ինչ-որ մի անկյունում, հայը քնած է, հայրենասերը քնած է։ Երբ ամեն անգամ հայելու մեջ ես նայում, աշխատի տեսնել այդ հայրենասերին, որովհետև երբ դու դպրոց էիր գնում, քեզ դա էին սովորեցնում, հայրենասիրություն էին սովորեցնում։ Հայաստանն այսօր վիրահատության սեղանին է պառկած, իսկ նրան բուժող բժիշկը դիլետանտ է, անգրագետ։ Արթնացեք, նա արդեն կտրել է բոլոր զարկերակները»,- հավելեց նա։