«Ամբողջական իշխանափոխությամբ հնարավոր կլինի ապահովել Հայաստանի եւ Արցախի անվտանգությունը, հնարավոր կլինի Երեւանը Երեւան պահել»

«Ամբողջական իշխանափոխությամբ հնարավոր կլինի ապահովել Հայաստանի եւ Արցախի անվտանգությունը, հնարավոր կլինի Երեւանը Երեւան պահել»

«Ընտրությունը շատ հստակ է՝ մի կողմում այն իշխանությունն է, որը ապօրինաբար է զբաղեցնում իր դիրքը, որովհետեւ խախտել է ՀՀ Սահմանադրությունը, Անկախության հռչակագիրը, իր նախընտրական ծրագիրը, այսինքն, խաբել է նույնիսկ իր ընտրողներին եւ այն ճանապարհը, որն առաջարկում է այս իշխանությունը՝ Երեւանն Էրիվան դարձնելու ծրագիրն է: Իսկ մենք ճիշտ հակառակ բևեռում ենք»։

Այս մասին այսօր՝ օգոստոսի 23-ին, Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի մեկնարկի օրը Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող «Մայր Հայաստան» դաշինքի իրազեկման ակցիայի ժամանակ իր ելույթում հայտարարեց դաշինքի քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թևանյանը։ Շրջայցը Երևանի փողոցներով դաշինքի ներկայացուցիչներն ու համակիրները սկսել են խորհդանշական վայրից՝ «Մայր Հայաստան» արձանի մոտից։

«Մենք գտնում ենք, որ ամբողջական իշխանափոխությամբ հնարավոր կլինի ապահովել Հայաստանի եւ Արցախի անվտանգությունը, հնարավոր կլինի Երեւանը Երեւան պահել։ Ես երևանցիներին կոչ են անում միանալ մեզ ու մեր ծրագրերին»,- հավելել է նա։