Ինչու՞ է Իսրայելի ՊՆ նախարարը մեկնում Բաքու

Ինչու՞ է Իսրայելի ՊՆ նախարարը մեկնում Բաքու

Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը կայցելի Ադրբեջան՝ ռազմավարական կապերի, տարածաշրջանային կայունության և արդյունաբերական համագործակցության ամրապնդման նպատակով հանդիպումների համար։ 

Նրա գլխավորած պատվիրակությունը Բաքու կժամանի չորեքշաբթի՝ հուլիսի 12-ի երեկոյան։ Այս մասին գրում է Mignews.com-ը։

Նախատեսվում է, որ այցի ընթացքում, որը կտևի մինչև հուլիսի 14-ը, Իսրայելի նախարարը կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ինչպես նաև պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի և պաշտպանության նախարարության այլ բարձրաստիճան ներկայացուցիչների հետ։

Գալանտի այցը նպատակ ունի էլ ավելի ամրապնդել Իսրայելի և Ադրբեջանի միջև ռազմավարական կապերը դիվանագիտության, անվտանգության և տեխնոլոգիաների ոլորտում, նշում է թերթը։