Վաշինգտոնում կարծում են` ԼՂՀ-ում եւ Կոսովոյում նմանատիպ հակամարտություններ են  

Վաշինգտոնում կարծում են` ԼՂՀ-ում եւ Կոսովոյում նմանատիպ հակամարտություններ են  

    Շաբաթ օրը Երեւանում տարածվեց նախօրեին Լոս-Անջելեսի հայ համայնքի հետ հանդիպմանը ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ’Բրայենի խոսքից մի հատված Լեռնային Ղարաբաղում տեղակայվելիք սկանդինավյան խաղաղապահների մասին: Հայկական լրատվադաշտում շրջանառված հատվածի աղճատվածության եւ սխալականության մասին այսօր արդեն գրել ենք

    Նույն հանդիպման ընթացքում Օ’Բրայենի կողմից ուշագրավ այլ հայտարարություններ էլ են բարձրաձայնվել, մասնավորապես այն, թե ինչու են Վաշինգտոնում վստահ, որ ԼՂՀ հակամարտությունը իրենք հաջողությամբ կհանգուցալուծեն-կավարտեն, նաեւեւ հանգամանքը, որ Վաշինգտոնում ԼՂՀ հակամարտությունը համարում են հարեւնման Կոսովոյի եւ Սերբիայի միջեւ եղած դիմակայությանը: Ստորեւ Օ’Բրայենի` հանդիպման հարցուպատասխանի հատվածում հնչած հայտարարության համապատասխան հատվածը. 

    «Ես սա ասել եմ նաեւ նախկինում, իմ կարծիքով նախագահ Թրամփի  ժառանգությունը լինելու է խաղաղարարի ժառանգություն:  Դուք տեսաք Աբրահամի համաձայնագրերի օրինակով ինչպես Բահրեյնը, Միացյալ Էմիրությունները եւ Սուդանը խաղաղություն հաստատեցին Իսրայելի հետ: Եթե նրանք կարող են խաղաղություն հաստատել, Ադրբեջանը եւ Հայաստանն էլ կարող են խաղաղություն հաստատել: 
Մենք տեսանք, թե ինչպես Միացյալ Նահանգները խաղաղության համաձայնագրի հասան Թալիբանի հետ եւ մենք փետրվարից ի վեր, երբ ստորագրվեց համաձայնագիրը, այլեւս բախումներ չենք տեսել Աֆղանստանում: Հետեւաբար, եթե մենք կարող ենք այդ ճակատում առաջընթաց ունենալ` ի դեմս վերահսկելի համաձայնագրի, կարող ենք առաընթացի հասնել նաեւ Ադրբեջանում եւ Հայաստանում: 
Մենք տեսանք որ Կոսովոյում եւ Սեբիայում, որտեղ նմանատիպ հակամարտություն է, ինչ տեսնում ենք Կովկասում, հենց վերջերս մենք հասանք տնտեսական կապերի լիարժեք կարգավորման համաձայնագրի Սերբիայի եւ Կոսովոյի միջեւ»: 

    Անգլերեն խոսքի սղագրությունը. «I’ve said this before - I think the legacy of President Trump is going to be a legacy of peace-maker. As you’ve seen it with Abraham Accords between Bahrain and the UAE, and Sudan making peace with Israel - if they can make peace, Azerbaijan and Armenia can make peace. 
We have seen the United States into a peace agreement with the Taliban and we haven’t seen combat in Afghanistan since February, since that agreement was signed. So if we can make progress on that front which is a tractable contract, we can make progress in Azerbaijan and Armenia. 
We’ve seen in Kosovo and Serbia - which is a similar conflict as we’ve seen in Caucasus – we just obtained an agreement for full economic normalization between Serbia and Kosovo».   
     

   Օ’Բրայենի պատասխանը ամբողջությամբ կլինի «Հրապարակի» վաղվա համարում: