Կիեւո-Պեչորյան վանքի վանականների մեծ մասը վարակվել են կորոնավիրուսով

Կիեւո-Պեչորյան վանքի վանականների մեծ մասը վարակվել են կորոնավիրուսով

 

Կիեւո-Պեչորյան վանքի վանականների մեծ մասը վարակվել են կորոնավիրուսով։ Ընդհանուր առմամբ կորոնավիրուսի առկայության թեստ հանձնել է 44 մարդ, որոնցից 26-30-ի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս։ Վանքը ներկայումս փակվել է եւ մտցվել կարանտինային ռեժիմի մեջ։ Կիեւում առհասարակ գրանցվել է կորոնավիրուսի վարակման 335 դեպք։ Ուկրաինայում հիվանդացության ընդհանուր թիվը մոտ 1900 է։ Մահացության դեպքերը 50-ն են։