Միջնորդել են Թավադյանի կալանքը 2 ամսով եւս երկարացնել

Միջնորդել են Թավադյանի կալանքը 2 ամսով եւս երկարացնել

«5-րդ ալիք»-ի սեփականատեր Արմեն Թավադյանի խափանման միջոց կալանքը եւս ամսով երկարաձգելու միջնորդություն է ներկայացրել դատարան նախաքննական մարմինը։
«Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ նիստը նշանակված է վաղը՝ ժամը 15։00-ին, այն քննելու է դատավոր Մնացական Մարտիրոսյանը։ Խուդոյանը նաեւ նշեց, որ աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով միջնորդելու են, որպեսզի նիստը հետաձգվի։

Հիշեցնենք՝ Թավադյանին ձերբակալել են դեկտեմբերի 24-ին կազմակերպված խմբի կողմից վկային կամ տուժողին սուտ ցուցմունք տալու նպատակով կաշառելու կասկածանքով: 

Նշենք, որ նույն քրեական գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել Ռոբերտ Քոչարյանի աջակից Վարուժան Մկրտչյանին, որը, ըստ Ոստիկանության տեսանյութի, Մարտի 1-ի գործով տուժողին գումարի և հետագայում պաշտոնի դիմաց ցուցմունքից հրաժարվելու առաջարկ էր արել:  

Հիշեցնենք նաեւ, որ դեկտեմբերի 19-ին ՀՀ ոստիկանությունը տեսանյութ տարածեց, որտեղ ասվում էր, թե Քոչարյանի աջակիցներից մեկը իր գրասենյակում գործով տուժողներից մեկին առաջարկում է հրաժարվել իր տված ցուցմունքից՝ նշելով, որ դրա դիմաց պատրաստ են այնքան գումար տալ, որքան առաջարկում է պետությունը, գումարած` բարձր պաշտոն հետագայում։