Կառավարության արտագնա նիստը Գյումրիում

Կառավարության արտագնա նիստը Գյումրիում
Կառավարության արտագնա նիստը Գյումրիում
Կառավարության արտագնա նիստը Գյումրիում
Կառավարության արտագնա նիստը Գյումրիում

88-ի ավերիչ երկրաշարժի 30 –ամյա տարելիցի կապակցությամբ կառավարությունն այսօր արտագնա նիստ է անում Գյումրիում։ Օրակագարգում ներառված հարցն է՝ դեկտեմբերի 7-ը որպես աղետներին ու երկրաշարժերին դիմակայելու օր հայտարարելու մասին որոշումը։

Նախքան նիստը կմեկնարկեր, ներկաները 1 րոպե լռությամբ հարգեցին 88-ի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակը։

Առաջին միջոցառումը Գյումրու քաղաքապետարանում էր, որտեղ  ներկա էր կառավարության ողջ կազմը։ Նախ,  մարվեց,   Սպիտակի երկրաշարժ թեմայով նամականիշը,ա պա մեկնարկեց կառավարության արտագնա նիստը։ 

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը ներկայացրեց 2018-ին նախարարության՝ Շիրակի և Լոռու մարզերում իրականացված աշխատանքները։ Նշված 2 համայնքներում առաջնահերթ խնդիրնեչրը լուծե;ու շրջանակներում պետական բյուջեից տրամադրվել է շուրջ 774 մլն․դրամ, որից շուրջ 354-ը՝ Շիրակի մարզին։ Գումարը իրականացվել է 54 ծրագրերի իրականացման համար։ 

Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Ավետիք Եղոյանն էլ նեկայացրեց աղետի հոտում 2018-ին կատարված և 2019-ին կատարելիք աշխատանքները։ Ըստ այդմ՝ աղետի գոտում անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցության ծրագրի շրջանակներում Շիրակի և Լոռւ մարզերում շահառու է ճանաչվել մոտ 5381 ընտանիքի, որոնից 4839-ը ապահովվել են բնակարանով՝ 2008-2017թթ․ իրականացված ծրագրերի հաշվին։ Ընդհանուր գումարը կազմել է 65 մլրդ․ դրամ։ 2018-2002 թթ․ գործունեության ծրագրով նախատեսված է մինչև 2020 թվականը ավարտին հասցնել մնացած 500-ից ավելի ընտանիքների նկատմամբ ձևավորված պետական պարտականությունների կատարումը։

2019 թ․ պետական բյուջեով այդ նպատակների համար իրականացված է 560 մլն․ դրամ։