«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բկ-ի նախկին տնօրենի մոտ հայտնաբերվել են խոշոր չափի գումար և ոսկու ձուլակտորներ

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բկ-ի նախկին տնօրենի մոտ հայտնաբերվել են խոշոր չափի գումար և ոսկու ձուլակտորներ։

Պետությանը պատճառված վնասի հատուցումն ապահովելու նպատակով վարույթն իրականացնող մարմնի կողմից արգելանք է դրվել գործով մեղադրյալ՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ՓԲ ընկերության նախկին տնօրենի բանկային հաշիվներում առկա՝ ընդհանուր 272.900 ԱՄՆ դոլար գումարի, վերջինիս պատկանող՝ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող երկու բնակարանների, Կոտայքի և Շիրակի մարզերում գտնվող անշարժ գույքի, ինչպես նաև շարժական գույքի վրա:

Բացի այդ, վերջինիս անհատական բանկային պահատեղիներից առգրավվել է 30.000 ԱՄՆ դոլար, 15.000 եվրո, թվով 31 հատ 999.9 հարգի ոսկու ձուլակտորներ և զարդ՝ ընդհանուր շուրջ 500 գրամ քաշով, ինչպես նաև՝ ընդհանուր թվով 39 հատ տարբեր չափերի ոսկե և այլ թանկարժեք մետաղներից պատրաստված հուշադրամներ:

ՀՀ քննչական կոմիտե