132 միլիոն մարդ կարիք ունի մարդասիրական օգնության

132 միլիոն մարդ կարիք ունի մարդասիրական օգնության

Աշխարհում 132 միլիոն մարդ դեռեւս կարիք ունի մարդասիրական օգնության եւ այս ցուցանիշը կպահպանվի նաեւ 2019 թվականին։ Այս մասին հայտնում է ՄԱԿ Մարդասիրական հարցերով ներկայացուցիչ Մայքլ Լոլոկը՝ մեկնաբանելով կազմակերպության գլոբալ անելիքների մասին զեկույցը լրագրողների հետ հանդիպման ժամանակ։

Ըստ ՄԱԿ հաշվարկների, բացառությամբ Սիրիայի, միջազգային հանրությունը մոտ 22 միլիարդ դոլար պետք է հատկացնի մարդասիրական օգնության տրամադրման համար, ներառյալ Բանգլադեշի Արական շրջանն ու Եմենը։ Իսկ ահա միայն Սիրիային մարդասիրական օգնություն հատկացնելու համար հարկ կլինի ծախսել 4 միլիարդ դոլար։ ՄԱԿ-ում նշում են, որ դոնոր պետությունները ավելացրել են մարդասիրական օգնությանը հատկացվող գումարները մոտ 10 տոկոսով կամ 13,9 միլիարդ դոլարով։