Հայտնի են Նոր Տարվա ամենացանկալի նվերները

Հայտնի են Նոր Տարվա ամենացանկալի նվերները

Ձմեռ Պապի գրասենյակում պատմել են, թե ռուսաստանցիներն օրինակ ինչ ամանորյա նվերներ են ցանկացել ստանալ Ձմեռ Պապիից։ Ինչպես հայտնում է RT-ն, կանայք խնդրել են բնակարան քաղաքի կենտրոնում, ուղեգիր դեպի ծով, կամ կայուն աշխատանք։ Տղամարդիկ էլ՝ աշխատավարձի ավելացում, կարիերային առաջընթաց եւ նոր ավտոմեքենա։ Ոմանք էլ ցանկացել են հոգեւոր արժեքների վերազարթոնք, բարեկեցություն իրենց հարազատների համար եւ խաղաղություն ամբողջ աշխարհին։ Ի դեպ, Ձմեռ Պապի գրասենյակը տեղեկացրել է, որ ստացած նամակների ուղիղ 30 տոկոսը մեծահասակներից է։ Իսկ ահա երեխաները նոր սերնդի գաջեթներ են ցանկանում, 3D գրիչներ, նոր զգեստներ, կոնստրուկտորներ, ռոբոտ-տրանսֆորմերներ, մեքենաներ եւ ինքնաթիռներ, որոնք կառավարվում են հեռակառավարման վահանակներով։ 2001-ից սկսած մինչ այժմ Ձմեռ Պապի գրասենյակը ստացել է 3 392 490 նամակ։