ԱԱԾ եւ ՀՔԾ պետերի խոսակցության վերաբերյալ Քոչարյանի պաշտպանները նոր բողոք են ներկայացնելու

ԱԱԾ եւ ՀՔԾ պետերի խոսակցության վերաբերյալ Քոչարյանի պաշտպանները նոր բողոք են ներկայացնելու

Նոր Վերաքննիչ բողոք ենք ներկայացնելու` հիմք ընդունելով ԱԱԾ եւ ՀՔԾ պետերի հայտնի հեռախոսային խոսակցությունը եւ դրա վերաբերյալ ասուլիսը։ Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը` նշելով, որ բողոքը առաջին ատյանի որոշման դեմ է։

Պաշտպանը նաեւ նշեց` մանրամասներ կհայտնի ավելի ուշ։ Նշենք, որ գաղտնալսված հայտնի խոսակցության մեջ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին հայտնում է, որ Հրաչիկ անունով դատավորն իրեն զանգահարել է եւ նա էլ ասել է` պետք է կալանավորի Քոչարյանին։

Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանը այժմ քննում էր Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ բողոքը։ Նիստը նախագահող դատավոր Ռուբեն Մխիթարյանն երեկ մերժել էր պաշտպանական կողմի ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությունը։