Մենք դեմ ենք կոալիցիայի, որտեղ խանդը սիրուց շատ է

Մենք դեմ ենք կոալիցիայի, որտեղ խանդը սիրուց շատ է

Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանին հարցրինք, թե հաշվի առնելով 2008-ին կոալիցիա կազմելու իրենց փորձը, հնարավոր է, որ խորհրդարան անցնելու դեպքում կոալիցիա կազմեն ֆավորիտ «ՔՊ»-ի հետ՝ նկատի ունենալով, որ ոչ վաղ անցյալում Նիկոլ Փաշինյանը չափազանց կտրուկ էր արտահայտվում Արթուր Բաղդասարյանի հասցեին՝ ասելով, որ նա մշտապես գործել է ընտրություններ կեղծած իշխանության տանիքի տակ․«Շատերս շատերի մասին շատ կտրուկ ենք արտահայտվել, քաղաքականությունը նաև էմոցիոնալ գնահատականների տիրույթում է լինում, և ես չեմ ուզում դրան անդրադառնալ։ Նիկոլ Փաշինյանի հետ և եղել են փոխադարձ քննադատություններ և փոխադարձ համատեղ աշխատանք, սա թերթս անցյալում է, մենք խոսում ենք մի նոր ապագայի ու անցյալի մասին։ Ես վստահեցնում եմ, որ ՕԵԿ-ը երբեք չի լինի որևէ կոալիցիայում, որտեղ չունենա որոշումների վրա ազդելու հնարավորություն։

Եթե մենք ունենանք որոշումների վրա իրական ազդեցություն, ապա կարող ենք քննարկել նման կոալիցիայի հավանականությունը որևէ քաղաքական ուժի հետ, խոսքը չի վերաբերում միայն «Քաղաքացիական պայմանագրին»։ Մենք աննպատակ կոալիցիաներին դեմ ենք, որտեղ խանդը սիրուց ուժեղ է․․․»,- ասաց ՕԵԿ առաջնորդը։

 

Մանրամասն՝ տեսանյութում։