Իսկ ո՞ւր է Արարատ Միրզոյանը

Իսկ ո՞ւր է Արարատ Միրզոյանը

Այսօր «Կոնգրես» հյուրանոցում կազմակերպվել է «Մասնավոր ոլորտում կոռուպցիոն ռիսկերի նվազեցում» թեմայով համաժողովը: Միջոցառմանը մասնակցում են ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանը, «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, այլք:

Համաժողովին կներկայացվում են մասնավոր ոլորտում կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը, կոռուպցիայի դեմ պայքարում նորարարության դերին, միջազգային փորձին վերաբերող մի շարք հարցեր: Միջոցառմանը հրավիրված էր նաև ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը:

Ուշագրավ է, որ Միրզոյանը հաստատռլ էր իր մասնակցությունը, բայց չէր ներկայացել համաժողովին, իսկ թե ինչու, որևէ բացատրություն չտրվեց:

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ