Բաց նամակ` կրթության նախարարին

Բաց նամակ` կրթության նախարարին

Նկատառումներ, առաջարկներ մշակույթի, մանկապարտեզի, գիտության վերաբերյալ՝ սկզբից ու ... Երեխաները չեն դպրոցի ու ուսուցիչների համար, այլ հակառակը՝ դպրոցն ու ուսուցիչներն են երեխաների համար, և դպրոցն ու ուսուցիչները պետք է նախապատրաստվեն երեխաների համար, այլ ոչ երեխաները դպրոցի: Պետք չէ մանկապարտեզը դարձնել նախադպրոց: Կիրառական գիտություն, այթի, տտ՝ առաջընթաց է, զարգացում ու պետք է լինի նախարարության, կառավարության ուշադրության կենտրոնում, բայց կարևորն ու առաջնայինը ակադեմիական գիտությունն է:

Կա Ակադեմիական Գիտություն՝ կա Պետություն: Կիրառական գիտությունը ճկուն է, կարող է պատվերներ ընդունել, ֆինանսներ վաստակել, իսկ ակադեմիականը հատուկ պետական ուշադրություն և ֆինանսավորում է պահանջում: Հասկանալի է ֆինանսների սղությունը, բայց կրկնում եմ՝ Ակադեմիական Գիտությունը Պետության հիմքն է: Առաջարկում եմ ակադեմիական գիտությանը հատկացվող ֆինանսները բաժանել երկու մասի՝ էսպես ասած գոյատևման և գիտահետազոտության, ու գիտահետազոտականը, որպեսզի չփոշիանա, առաջիկա բյուջեում հատկացնել մեկին, կամ երկուսին՝ վիճակի միջոցով: Իրենք՝ համալսարանները ու այլ կառույցներ, չգիտեմ քանիսը ու ինչ որակի ունենք, թող վիճակ գցեն՝ ուզում են ցելլա, ուզում են ոտ գան ու որոշեն: Էսպես, հաջորդաբար տարեցտարի ավելացնելով, մի քանի տարուց կհասնենք ակադեմիական գիտության լիարժեք ֆինանսավորման:

Հանրային քննարկումները նախարարությունների օպտիմիզացման վերաբերյալ մեծ օգուտ կբերեն վերջնական որոշում կայացնելուն, նշելով ինչ որ բացթողումներ, թերևս ոչ արդարացի նախաձեռնություններ, իսկ ինչ վերաբերվում է բալաստից ազատվելուն, պետք է պարզապես վերցնել և դեն նետել առանց ափսոսելու, իհարկե, առանց ցավ պատճառելու ու առանց քողարկումների, ծամածռությունների, ավելորդ բացատրությունների: Ինչ վերաբերվում է հուշարձանների պահպանությունը քաղաքաշինության կոմիտեին հանձնելուն, եթե սա ինչ որ կատակ կամ սադրանք չի՝ համարենք անհեթեթ բացթողում, որը կշտկվի: Անձը պետք է լինի առողջ, սպորտային, կիրթ և հայրենաճանաչ, ու այդ բարիքները կարող է ստանալ ոչ միայն խիստ կենտրոնացված միակ ոլորտից:

Մշակույթը իր հերթին չպետք է լինի կցորդ, մշակույթը այն ոլորտն է, որտեղ չպետք է տնտեսենք ու խուսափենք կրկնություններից: Մշակույթը պետք է զբաղեցնի առաջին տողը բյուջեում ու ֆինանսավորվի առանց վերապահումների: Չգիտեմ տաս տասներկու միլիոնի տեղը, բայց վեց յոթ միլիոնը պետք է վերջապես ճանաչեն, հասկանան ու սիրեն Հայաստանը: Վերջապես պետք է հասկանանք ով ենք մենք, ինչ ենք ուզում, ուր ենք գնում, ինչպես ենք ապրում, ինչ ենք մտածում, ինչ ենք խոսում, ինչպես ենք խոսում, ինչ ենք նայում, ինչ ենք լսում, ինչ ենք ուտում, արդյոք սպրեդով ու արմավայուղով գաթա ու կաթնահունցա լինում ...