Մրցույթում թույլ է տրվել տեխնիկական վրիպում

Մրցույթում թույլ է տրվել տեխնիկական վրիպում

«Հրապարակ» օրաթերթի 22.02.2019 համարի «Ոստիկանությունը հանդերձանք է ուզել, բայց ստանալու է դիզվառելիք» հրապարակման կապակցությամբ հայտնում ենք, որ ՀՀ ոստիկանության զորքերի կողմից 2019 թ. փետրվարի 6-ին eauction.armeps.am էլեկտրոնային կայքում հրապարակված ՀՀ ԿԱ ՈԶ ԷԱՃԱՊՁԲ-19/10/Բ/2/ԻԾ ծածկագրով մրցույթում թույլ է տրվել տեխնիկական վրիպում. վերնագրում նշվել են «վառելիք» և «հանդերձանք» բառերը, սակայն մրցույթը բաղկացած է եղել քսաներկու անվանում ապրանքատեսակներից և համակարգում հրապարակվել են բացառապես հանդերձանքին վերաբերող անվանումներն ու տեխնիկական բնութագրերը, դիզելային վառելիքի վերաբերյալ ոչ մի հրապարակում չի եղել:

Նշենք նաև, որ մրցույթը բացվել է 13.02.2019 թ. ժամը 14.00-ին և մասնակցել է 12 կազմակերպություն, որոնցից հաղթող են ճանաչվել նվազագույն գնային առաջարկ ներկայացրած 6 կազմակերպությունները: