Օր 4-րդ.Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ գործի քննությունն ավարտվեց

Օր 4-րդ.Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ գործի քննությունն ավարտվեց

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորման հիմնավոր լինել֊չլինելու հարցի քննությունն այսօր ավարտեց։ 

Դատարանն որոշումը կհրապարակի շաբաթ օրը, ժամը 16։00֊ին։

Նշենք, որ շուրջ 4 օր տեւեց այս հարցի քննությունը։ Այդ ընթացքում ինչպես պաշտպանները, այնպես էլ Ռոբերտ Քոչարյանը ելույթներ ունեցան։ Այսօր էլ իր առարկությունները ներկայացրին դատախազները, նաեւ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։ Այսօր նաեւ իրենց  անձնական երաշխավորության առաջարկությունը դատարանում հայտարարեցին Արցախի նախկին եւ ներկա նախագահներ Արկադի Ղուկասյանը եւ Բակո Սահակյանը։