Արայիկ Հարությունյանը խոստացավ լինել լավ նախարար

Արայիկ Հարությունյանը խոստացավ լինել լավ նախարար

ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանին հարցրինք, թե ինչպե՞ս է պատրաստվում ղեկավարել սպորտի ոլորտը՝ նկատի ունենալով, որ կառավարության կառուցվածքի փոփոխության ծրագրող նախատեսվում է սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը միացնել կրթության և գիտության նախարարությանը։ Այս հարցին Հարությունյանը հարցով պատասխանեց․ «Իսկ հիմա սպորտի վիճակը լա՞վ է, երբ որ սպորտսմեններն են ղեկավարում», ապա խոստացավ լավ նախարար լինել․ «Ես իրենց համար լավ նախարար կլինեմ»,- ասաց Հարությունյանը։

Իսկ հարցին, թե ինչպես պետք է կոչվի իր ղեկավարած նախարարությունը՝ նկատի ունենալով, որ 3 նախարարություններ միանալու են իրար, և «Կրթության և գիտության, սպորտի և երիտասարդության հարցերի և մշակույթի նախարարություն» ձևակերպումը չափազանց երկար է։ Այս հարցին ի պատասխան ել Հարությունյանը ասաց, որ դա էլ մենք մտածենք։

Մանրմասն՝ տեսանյութում։