Ի՞նչ հռչակագրի մասին է խոսքը

Ի՞նչ հռչակագրի մասին է խոսքը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Մամեդյարովը Վաշինգտոնում հայ պաշտոնակցի հետ բանակցություններից հետո կարճատեւ շփում է ունեցել լրագրողների հետ: Նա ասել է, որ ընթացել են «ինտենսիվ եւ խորը բանակցություններ»: Ինչ վերաբերում է բանակցությունների առարկային, ապա ադրբեջանցի դիվանագետի խոսքերով՝ դա չի փոխվել, սակայն համանախագահները «ներկայացրել են նոր փաստաթղթեր՝ ավելի բովանդակային բանակցությունների համար»: Ըստ այդմ, կողմերի «դետալների հարցում ունեն տարաձայնություններ եւ ինչպես ասում են՝ քննարկումների ժամանակ կարեւորը հենց դետալներն են»:

Ադրբեջանի արտգործնախարարը նաեւ ասել է, որ շփման գծում իրավիճակը չպետք է խանգարի հռչակագրի կամ խաղաղության պայմանագրի հասնելու առաջընթացին»: Ի՞նչ հռչակագրի մասին է ակնարկել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը: Կարելի՞ է ենթադրել, որ համանախագահները կողմերին առաջարկում են գրավոր փաստաթուղթ ստորագրել հակամարտության կարգավորման սկզբունքների մասին, որոնք պետք է կազմեն խաղաղության ապագա պայմանագրի իրավա-քաղաքական հիմքը:

Ինչպես երեւում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածած հայտարարությունից, արտգործնախարարները համաձայնել են մոտ ապագայում եւս մի հանդիպում ունենալ: Կարելի՞ այնպես հասկանալ, որ այդ ընթացքում կողմերին ինչ-որ փաստաթղթի վրա աշխատելու ժամանակ է տրվել: