Զոհվել է ԿՀՎ այն սպան, որը զբաղվել է Սուլեյմանիի լիկվիդացիայով

Զոհվել է ԿՀՎ այն սպան, որը զբաղվել է Սուլեյմանիի լիկվիդացիայով

Ամերիկյան ռազմական օդանավի՝ Աֆղանստանի Ղազնի նահանգում խոցման արդյունքում զոհվել է այն ԿՀՎ սպան, ով զբաղվել է իրանցի գեներալ Ղասեմ Սուլեյմանիի լիկվիդացիայով։ Խոսքը Մայքլ դ՛Անդրեալյի մասին է։ Նշենք, որ դ՛Անդրեան ղեկավարել է Մերձավոր Արեւելքում մի շարք այլ ամերիկյան հատուկ օպերացիաներ։ Այս մասին հայտնում է իրանական Mehr լրատվական գործակալությունը։ Նշենք, որ ամերիկյան օդանավի խոցման պատասխանատվությունը ստանձնել է «Թալիբան» շարժումը։ Ամերիկյան կողմն այս տեղեկատվությունը չի մեկնաբանել։