Նախարարությունում ընթանում է օրենքի քննարկումը

Նախարարությունում ընթանում է օրենքի քննարկումը

Կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարությունում ընթանում է բարձրագույն կրթության և գիտության օրենքի վերաբերյալ քննարկումը:

Օրենքը ներկայացրեց Արայիկ Հարությունյանի խորհրդական Սամվել Կարաբեկյանը: Նրա խոսքով՝  նոր օրենքով բուհերին լայն ինքնավարություն է տրված:

Մինչդեռ հայտնի է, որ նոր օրենքով համալսարաններում ռեկտորներն ու դեկանները կնշանակվեն նախարարության կողմից: