Հոգեբանական աջակցության համար մեզ դիմել է 140, իսկ առաջին բուժօգնության համար`110 մարդ

Հոգեբանական աջակցության համար մեզ դիմել է 140, իսկ առաջին բուժօգնության համար`110 մարդ

Երեք օրվա ընթացքում հոգեբանական աջակցության համար մեզ դիմել է 140, իսկ առաջին բուժօգնության համար` 110 մարդ։ Դիմողների թիվն այսօրվա դրությամբ նվազել է, քանի որ միայն 2 օրում մոտ 120 հոգի էր դիմել հոգեբանական աջակցություն ստանալու համար, և հիմնականում դիմում են տուժածների հարազատները։ Փրկարարներն էլ են օգնության կարիք ունենում` ճնշման, գլխացավի, այրվածքներ, մենք արձագանքում ենք այդ ամենին։ Այս մասին քիչ առաջ «Սուրմալուի» տարածքում լրագրողների հետ զրույցում ասաց  Հայկական Կարմիր խաչ ընկերության գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանը։ 

«ՀԿԽԸ-ն շարունակում է Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածներին և նրանց հարազատներին հոգեբանական աջակցություն և առաջին բուժօգնություն տրամադրել։ Առևտրի կենտրոնի տարածքում այս պահին ներգրավված է ՀԿԽԸ 50 կամավոր և աշխատակազմի անդամ»,- հավելեց նա։