Ստեփան Գալստյանը կմնա կալանքի տակ

Ստեփան Գալստյանը կմնա կալանքի տակ

Մեր տեղեկություններով, ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանի պաշտպանական կողմն այսօր միջնորդություն էր ներկայացրել՝ կալանքը վերացնելու վերաբերյալ: Դատարանը մերժել է միջնորդությունը, Ստեփան Գալստյանը կմնա կալանքի տակ: 

Հիշեցնենք, որ ըստ ԱԱԾ հաղորդագրության, ՀՀ զինված ուժերի կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գործընթացում չարաշահումներ և առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարելու դեպքերի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում ձերբակալվել էր ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնը զբաղեցնող Ստեփան Գալստյանը: Վերջինս նյութական ծանր հետևանքներ առաջացնող պաշտոնեական դիրքի չարաշահման և պաշտոնեական կեղծիք կատարելու համար ներգրավվել է որպես մեղադրյալ։

Հիշեցնենք նաև, որ այս գործով կալանավորվել են պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը եւ զենքի հայտնի մատակարար Դավիթ Գալստյանը՝ Պատրոն Դավիթը։