Դավիթ Տոնոյանը կալանավորվեց

Դավիթ Տոնոյանը կալանավորվեց

Մենք տեղեկացրել էինք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է Դավիթ Տոնոյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդության քննարկումը։ Նիստը ընթանում էր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ:

Դատարանը բավարարել է Տոնոյանին կալանավորելու միջնորդությունը։ Դավիթ Տոնոյանը երկու ամսով կալանավորվեց:

Նշենք, որ Տոնոյանի և Պատրոն Դավիթի ձերբակալման մասին երեկ «Հրապարակը» առաջինն էր հայտնել։ ՀՀ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանը և զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանը՝ Պատրոն Դավոն, ձերբակալվել են ԶՈւ կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գործընթացում Պաշտպանության նախարարության և զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիքներ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում, որի մասին ԱԱԾ-ն միայն այսօր պաշտոնական հաղորդագրություն տարածեց:

Տոնոյանն ու Գալստյանը որպես մեղադրյալ են ներգրավվել մասնավորապես 2,277,323,840 ՀՀ դրամ գումար հափշտակելու , հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար։