Ձերբակալվել է Միշել Պլատինին

Ձերբակալվել է Միշել Պլատինին

Ֆրանսիայում ոստիկանությունը ձերբակալել է ՈՒԵՖԱ-ի նախկին ղեկավար Միշել Պլատինիին։ Նա ներգրավված է նախկին նախագահ Նիկոլ Սարկոզիի շրջապատի հետ կապված կոռուպցիոն գործերի քննությանը։ Դատախազությունը ստուգում է, թե արդյոք Պլատինին կաշառք է ստացել Քաթարից՝ Մունդիալ 2022-ը այդ երկրում կազմակերպելու որոշմանը նպաստելու համար։ Գործի քննությունը սկսվել էր դեռ 2016-ին։ Հարցաքննվել է առաջին անգամ՝ 2017-ին։ Նրա հետ նաեւ ձերբակալվել է Սարկոզիի նախկին խորհրդական Սոֆի Դիոնը։ Հարցաքննվել է նաեւ Քլոդ Գեանը, ով Սարկոզիի ժամանակ բարձր պաշտոն է զբաղեցրել։