Ովքեր ինչ ունեցան Կենտրոնի «գլադիատորական» պայքարում

Ովքեր ինչ ունեցան Կենտրոնի «գլադիատորական» պայքարում

Կենտրոն, Նորք-Մարաշ, Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջաններն ընդգրկող թիվ 4 ընտրատարածքում «գլադիատորական» պայքարի արդյունքում ռեյտինգային թեկնածուների առաջատարը «Իմ Քայլը» դաշինքի թեկնածու Ալեն Սիմոնյանն է, որը ստացել է 21 հազար 812 ձայն։ Նկատենք, որ ընտրություններին հայտ ներկայացնող քաղաքական գրեթե բոլոր ուժերն այս ընտրատարածքում էին կենտրոնացրել իրենց ամենամրցունակ թեկնածուներին, քանի որ Կենտրոնի «քմահաճ» ընտրողը առավելապես «գաղափարական» ընտրություն է կատարում։

Ի դեպ, պատահական չէր, որ իշխող ուժն այս ընտրատարածքում կենտրոնացրել էր մի բույլ պաշտոնյաների՝ Պետական վերահսկողական պետ, փոխնախարարներ, կառավարության աշխատակազմի ղեկավար եւ այլն։ Երկրորդ ամենաշատ ձայն ստացած թեկնածուն վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանն է՝ 14316 ձայն, երրորդը կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը՝ 5597 ձայն։

ԲՀԿ-ից առաջատարը պատգամավոր Վահե Էնֆիաջյանն է՝ 1195 ձայնով, հաջորդում են Ռաֆայել Այվազյան` 1104 ձայն, Միքայել Մելքումյան`723 ձայն։ Լուսավոր Հայաստանի եռյակն այս տեսքն ունի՝ Մանե Թանդիլյան` 3636 ձայն, Ստեփանյան Ստեփան` 833 ձայն, Հակոբյան Նիկողայոս` 357 , ՀՀԿ-ից բավականին լավ ցուցանիշ է արձանագրել Արմեն Աշոտյանը՝ 2396 ձայն, երկրորդը Դավիթ Շահնազարյանն է՝ 835 ձայնով, 2017-ին 20 հազարից ավել ձայն հավաքած Հարություն Կարապողոսյան՝ Սնխչի Հարութը ստացել է 642 ձայն, Կարինե Աճեմյանը 587