Կիբերսպորտը չի ներառվի Օլիմպիական խաղերի մեջ

Կիբերսպորտը չի ներառվի Օլիմպիական խաղերի մեջ

Միջազգային օլիմպիական կոմիտեն որոշել է Լոզանի կոնֆերանսի ժամանակ չներառել կիբերսպորտը օլիմպիական խաղերի մեջ որպես առանձին սպորտաձեւ։ Այդ կերպ ՄՕԿ-ն իր վերաբերմունքն է արտահայտել մրցակցային տեսախղերի արդյունաբերության հանդեպ։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը։ ՄՕԿ-ի հրապարակած հուշագրում, որում ամփոփվել են յոթերորգ կոնֆերանսի արդյունքները նշվում է, որ ՄՕԿ անդամները ուշադրություն են դարձրել այնպիսի հարցերի, ինչպիսիք են աթլետների իրավունքների եւ պարտականությունների դեկլարացիան, հակադոպինգային շարժման զարգացումը, կառավարման արդյունավետության կատարելագործումը, սպորտային օրացույցը, եւ միջազգային մրցումների անցկացման վայրերի ընտրությունը, ինչպես նաեւ այն, որ աթլետներն ունեն իրավունք մրցել առանց խտրկանության։ Հուշագրում նշվում է, որ կիբերսպորտը հիմնականում զարգանում է որպես եկամտաբեր ոլորտ եւ դեռ վաղ է այն Օլիմպիական խաղերի մեջ ներառելը։