«Ապրելու երկիր» կուսակցության հիմնադիրներն ու Գյումրիի թեկնածուն այցելել են Միքայել Աջապահյան Սրբազանին

«Ապրելու երկիր» կուսակցության հիմնադիրներն ու Գյումրիի թեկնածուն այցելել են Միքայել Աջապահյան Սրբազանին

Հարգելի՛ գործընկերներ, 

Սույն թվականի սեպտեմբերի 24-ին, «Ապրելու երկիր» կուսակցության հիմնադիրներ Մանե Թանդիլյանը, Մեսրոպ Առաքելյանը և ՏԻՄ ընտրություններում Կուսակցության կողմից որպես Գյումրի համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Կարեն Մալխասյանը հանդիպում են ունեցել Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի հետ։ 

Հանդիպման ընթացքում «Ապրելու երկիր» Կուսակցության հիմնադիրներն ու Կարեն Մալխասյանը Սրբազանի հետ զրուցել են պատմական արժեքների, մշակութային ժառանգության պահպանման կարևորության, եկեղեցի-քաղաքացի անմիջական կապի ապահովման, Գյումրիում եկեղեցական ու պատմամշակութային տուրիզմի զարգացմանն ուղղված ծրագրերի անհրաժեշտության մասին։ Զրուցակիցները կարևորել են նաև կրթական, մշակութային միջոցառումների շրջանակներում համագործակցությունը։

 24 սեպտեմբեր
Գյումրի, Շիրակի մարզ

«Ապրելու երկիր» կուսակցություն