Հայաստանի ռուսական ավիաբազան կվերազինվի

Հայաստանի ռուսական ավիաբազան կվերազինվի

Су-30СМ 4++ տեսակի բազմաթիրախային կործանիչ ռազմական ինքնաթիռներ կտեղակայվեն ռուսական 3624-ю ավիաբազայում, Երեւանի Էրեբունի օդանավակայանում՝ փոխարինելով մինչ այս տեղակայված МиГ-29-երին։

Ընդհանուր առմամբ Հայաստանում գտնվող ռուսական ավիաբազայի վերազինման ծրագրի շրջանակներում Երեւանում կտեղակայվի այդպիսի 18 կործանիչ ինքնաթիռ։ Այս մասին հայտնում է ТАСС լրատվական գործակալությունը։

Ըստ հրապարակման, Հայաստանի ռուսական ավիաբազայի վերազինումն իրականացվելու է երկու փուլով, 2020-21 թթ։ Ներկայումս, իրականացվում են ուսումնավարժական աշխատանքներ նաեւ օդաչուների հետ, Су-30СМ-ը «յուրացնելու» համար։