Պրիգոժինն ու Կադիրովը հաշտվել են
«Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը մեկ այլ տեսաուղերձում ասել է, որ իր և չեչեն քաղաքական գործիչների և զինվորականների միջև հակասությունը հարթվել է։
Համապատասխան գրառումը հրապարակել է նրա մամուլի ծառայությունը։
«Ռամզանը նույն օրը զանգահարեց ինձ։ Մենք զրուցեցինք նրա հետ և պայմանավորվեցինք, որ մենք արգելակում ենք այս ամբողջ պատմությունը»,- ասել է նա։
Միաժամանակ Պրիգոժինը սադրիչ է որակել իր հասցեին հնչած հայտարարությունները, սակայն նշել է, որ որոշել է չպատասխանել դրանց՝ ազգամիջյան հակամարտությունը կանխելու համար։
«Մենք հեշտությամբ կարող էինք ցանկացած մակարդակի կոնֆլիկտի գալ՝ սկսած տեղում դիմակայությունից և, հավատացեք ինձ, «Ախմատ»-ի և «Վագներ»-ի դիմակայության ժամանակ հաղթողն ակնհայտ կլիներ, բայց շատ արյուն կթափվեր։ Ավելին, ոչ ոք վիրավորական խոսք չի տվել Ախմատի մասին», - նշել է Պրիգոժինը:
Նա նաև ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ իր դեմ հայտարարություններ են արվել այն բանից հետո, երբ նա բողոք է ներկայացրել ուժային կառույցներին ռազմական ղեկավարության հանցագործությունների վերաբերյալ։
Նրա խոսքով, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստիպված է եղել այս ֆոնին Անվտանգության խորհրդի նիստ գումարել և կարգավորել իրավիճակը։
Կարծիքներ