Երևանում վազում են

Երևանում վազում են

Այսօր Երևանում անցկացվում է «One Run» միջազգային վազքարշավը, որի մեկնարկը տրվել է Հանրապետության հրապարակի մետրոյի մոտից և անցնելու է Նալբանդյան, Իսահակյան, Տերյան, Արամի, Աբովյան փողոցներով:

Վազքարշավով պայմանավորված ժամը 07.00-ից ժամը 14.30-ը, երթևեկության համար փակ է լինելու Նալբանդյան փողոցը, իսկ 09.00-ից ժամը 14.00-ն՝ նաև Իսահակյան, Տերյան, Արամի, Աբովյան փողոցները: